Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Իշխանությունն ու ընդդիմությունը շարունակում են պոլիտիկա խաղալ

Իշխանությունն ու ընդդիմությունը շարունակում են պոլիտիկա խաղալ
03.11.2024 | 15:51

Երբ մեկը, թեկուզ քեզ մտերիմ, սկսում է քո թերությունները հատ-հատ քննարկել, քեզ ներշնչելով, որ դու թերաժեք մարդ ես, հաստատ իմացիր, որ այդ մարդը քո լավը, քո հաջողությունը չի ցանկանում, այլապես կնշեր քո բնավորության ուժեղ կողմերը, քեզ պայքարելու կմղեր, ոչ թե դեպրեսիայի մեջ կգցեր։

Երբ հայ ժողովրդի պատմության փոխարեն առարկայի անվանումը Հայաստանի պատմություն են դնում, սուրբ Արարատ լեռան փոխարեն Արագածի պաշտամունք են փորձում սերմանել, հայկական կոնյակը օտար խմիչք են համարում, երբ ասում են՝ մենք պարտված ենք, թույլ, չենք կարող դիմադրել, նրանք սպասարկում են ոչ թե Հայաստանի, հայ ազգի, այլ՝ դարավոր թշնամու շահը, քանզի իրենք Հայաստանից դեռ տալու, զիջելու բան ունեն։ Երբ ընդդիմության առաջնորդները տասնամյակներ շարունակ գնում են Հյուսիսային Տիզբոնից իրենց հաղթանակը բերելու, պարզ է դառնում՝ հերթական անգամ ազգային-ազատագրական պայքար չի եղել, այլ եղել է գուբերնատորի աթոռի, գուբերնիա-Հայաստանում թալանելու իրավունքի համար պայքար։ Պակիստանը կեղտոտ պետություն է, սակայն Պակիստան բառը նշանակումէ մաքուրների երկիր, աֆրիկյան Բուրկինա Ֆասո երկրի անվանումը նշանակում է արժանապատիվ մարդկանց երկիր։ Հայաստանում արժանապատիվ, ազգասեր տղերքը մահն աչքերին զենք վերցրին, հանուն հայրենիքի նահատակվեցին, որ իշխանություն-ընդդիմություն շարունակեն պոլիտիկա խաղալ։ Եթե այդ խաղին վերջ չտանք, Հայաստանի պետականությունը կարող է չլինել։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1910

Մեկնաբանություններ